Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. նրանք ընկերներ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:

Երկու նշանակումներն էլ կարծես թե պատահական չեն, եթե ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, եւ կան տեղեկություններ, որ հենց Մարությանն է միջնորդել, ապա ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնաթող Արթուր Վանեցյանի ընկերն է, նրան ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակել հենց Վանեցյանը՝ անցած տարվա հոկտեմբերին:

Սակայն Արման Սարգսյանի դեպքում հավանական է, որ նա հրամանագրվի, իսկ Մարտիրոսյանի դեպքում ավելի փոքր է հավանականությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս