«ԵՊՀ գիտական խորհրդի դերի բարձրացման վերաբերյալ այս քննարկումը լինելու է առաջին քայլը բուհը համալսարանականներին վերադարձնելու գործում». Դավիթ Մաթևոսյան
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը իր ֆեյբուքյան էջում գրում է.
«Հարգելի՛ համալսարանականներ,
ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամներով նախաձեռնել ենք գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց: Ուրախությամբ հայտնում եմ, որ գիտական խորհրդի պրոֆեսորադադախոսական կազմից մի շարք անդամներ միացել են մեզ, և ունենալով արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ձայների 1/3-ը` այսօր մեր պահանջը ներկայացրել եմ ԵՊՀ ռեկտորին, ով, համաձայն ԵՊՀ կանոնադրության, պետք է հրավիրի գիտխորհրդի արտահերթ նիստ:
Ո՞րն է մեր մտահոգությունը: Մենք անհանգստացած ենք վերջին շրջանում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ԵՊՀ գործունեության առանցքային հարցերի վերաբերյալ Գիտական խորհրդի դիրքորոշման անտեսման փաստով և որոշումների կայացման գործընթացում համալսարանականների ցածր դերակատարության հանգամանքով:
Բուհը, ըստ իս, առաջին հերթին հենց համալսարանականներն են, և հենց նրանց ուսերին է ԵՊՀ գործունեության ողջ բեռը, ուստի անթույլատրելի է, որ որոշումների կայացման գործընթացում նրանց (այս դեպքում` Գիտխորհրդի) դիրքորոշումը անտեսվի:
Վստահ եմ, որ ԵՊՀ գիտական խորհրդի դերի բարձրացման վերաբերյալ այս քննարկումը և խնդրի վերաբերյալ գիտական խորհրդի միասնական դիրքորոշման արտահայտումը վստահաբար լինելու է առաջին քայլը բուհը համալսարանականներին վերադարձնելու գործում»:
Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամներով նախաձեռնել ենք գիտական խորհրդի արտահերթ նիստ…
Gepostet von Davit Matevosyan am Donnerstag, 19. September 2019