Ի՞նչ էր ուզում ասել Հովիկ Աղազարյանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչ էր ցանկանում ասել իրականում այսօրվա հարցազրույցում, և որ ինքն, ըստ ամենայնի, ձևակերպումների խնդիր է ունեցել։
«Հարգելի ընկերներ և ընտրողներ,
«Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցիս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգծել այն, որ Հրայր Թովմասյանը իր գործողություններով ցույց է տվել, որ անաչառ չէ: Հենց դա եմ նկատի ունեցել հարցազրույց տալիս: Գուցե ձևակերպումների հարց է, ասածս կարող եք ընդունել որպես հեգնանք: Բնականաբար մեր գործողությունները միտված են անաչառության ապահովմանը իրավական դաշտում»:
Հիշեցնենք, որ այսօր hraparak.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել էր․«Եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իրեն էլ չպահանջեինք»։