Բաժիններ՝

«Մենք այսօր «Շատ սարսափելի կինո» ֆիլմից դիմակներով ենք դուրս եկել, որովհետև մեզ մոտ այն տպավորություն է ստեղծվել, որ մենք ապրում ենք այդպիսի կինոյում, և ցանկանում ենք, որ այն ավարտվի»

Երիտասարդ ակտիվիստները հավաքվել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ ի նշան նրա կողմից սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու դեմ բողոքի:

Քննադատության առաջին ալիքն սկսվել էր այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ օգոստոսին ներում ստացածների ցուցակում եղել է Ռամազ Դեւաձեն, որը դատապարտվել էր ոստիկան Տարաշ Մուքբանյանին 2014 թվականին սպանելու համար: Ավելի ուշ ԶԼՄ-ներն իմացել են, որ Վրաստանի նախագահը ներում է շնորհել նաեւ Ասլան Բեժանիձեին, որը դատապարտվել էր 12-ամյա վաղեմության սպանության համար:

«Մենք այսօր «Շատ սարսափելի կինո» ֆիլմից դիմակներով ենք դուրս եկել, որովհետեւ մեզ մոտ այն տպավորություն է ստեղծվել, որ մենք ապրում ենք այդպիսի կինոյում, եւ ցանկանում ենք, որ այն ավարտվի»,-լրագրողներին ասել է ակցիայի մասնակից մի աղջիկ: Համաներման վերջին փաստաթուղթը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակել է օգոստոսի 28-ին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ: Ցուցակում հայտնվել է 34 բանտարկյալ, հաղորդել էSputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս