Louis Vuitton-ը հերքել է «Միլանը» գնելու մտադրության մասին լուրերը
Louis Vuitton-ը մեկնաբանել է «Միլանի» հնարավոր գնման վերաբերյալ տեղեկությունը: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից:
«LVMH ընկերությունը պաշտոնապես հերքում է «Միլան» ֆուտբոլային ակումբը գնելու վերաբերյալ Elliott Management-ին դիմելու մասին լուրերը»,- ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Louis Vuitton Moët Hennessy-ի ղեկավար Բեռնար Առնոն մտադիր է 2020թ. գարնանը 1 մլրդ եվրոյի դիմաց Elliott Management ներդրումային հիմնադրամից գնել ակումբը:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Բեռնար Առնոն զբաղեցնում է երրորդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 94.6 միլիարդ դոլար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը