Բաժիններ՝

«Բորուսիա Դորտմունդ» – «Բարսելոնա». ագրեսիվ դորտմունդցիները կկարողանա՞ն շատ գոլ խփել բարդ մրցակցին

Այս մրցաշրջանի երկու տնային խաղում «Բորուսիան» խփեց 9 գոլ, բայց արդյո՞ք նրանք կշարունակեն նույն կերպ այսօր՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, հատկապես այն դեպքում, որ վիճականահանությունից առաջ դորտմունդիցները շատ էին ցանկանում բարդ մրցակցի հանդիպել:

«Բորուսիա Դորտմունդ»

Անցած մրցաշրջանում «Բորուսիան» ուներ բոլոր հնարավորությունները` ոսկին նվաճելու համար, բայց վերջնամասում պարտվեց «Բավարիայի» հետ մրցավազքը մրցավազքը: Այս մրցաշրջանի սկզբում դորտմունդցիները կարողացան վրեժ լուծել մյունխենյան ակումբից՝ 2:0 հաշվով հաղթելով Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունում:

Բունդեսլիգայում Լյուսիեն Ֆավրի թիմը դեռ արդարացնում է երկրպագուների կանխատեսումները՝ աղյուսակի երկրորդ տեղը չորս տուրից հետո և ինը միավոր ակտիվում:

«Աուգսբուրգի» (5:1) և «Քյոլնի» (3:1) նկատմամբ վստահ հաղթանակներից հետո «Բորուսիան» 3:1 հաշվով պարտվեց «Ունիոն» Բեռլինի: Վերջին խաղում «Բորուսիան» քարը քարի վրա չթողեց «Բայերին»՝ մրցակցի դարպասը ուղարկելով 4 անպատասխան գնդակ:

«Բարսելոնա»

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» շատ վստահորեն օգտվեց իր հիմնական մրցակիցների ճգնաժամից՝ առանց որևէ խնդիրների նվաճելով լիգայի տիտղոսը: Այնուամենայնիվ, այս մրցաշրջանում Էռնեստո Վալվերդեի թիմը չունի նախորդ տարվա վստահությունը՝ չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակում գրավելով միայն հինգերորդ տեղը:

Վերջին տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում խաղաց «Վալենսիայի» հետ, որին պարտվել էր գավաթը նախորդ մրցաշրջանում: Պայքար, որպես այդպիսին, տեղի չունեցավ, «կապտանռնագույնները» հաղթեցին 5:2 հաշվով, իսկ վնասվածքից ապաքինված Լուիս Սուարեսը կարողացավ դուբլի հեղինակ դառնալ:

Վիճակագրություն

  • Այս մրցաշրջանում անցկացրած երկու տնային խաղում «Բորուսիան» խփել է ինը գոլ
  • Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի չորս տնային խաղերից միայն մեկում է «Բորուսիան» պարտվել
  • «Բորուսիան» գոլ բաց է թողել վերջին չորս հանդիպումներից միայն մեկում

«Բորուսիան» մրցաշրջանի մեկնարկում հիանալի մարզավիճակ ունի և ակնհայտորեն աուտսայդեր չէ «Բարսելոնայի» հետ խաղում: Տանը դորտմունդցիները միշտ խաղում են ագրեսիվ և մեծ ուշադրություն են դարձնում հարձակմանը, ինչը կարող է մեծ խնդիր առաջացնել «Բարսելոնայի» համար, որը վերջին հանդիպումներում երկու գոլից էլ պակաս չի ընդունում:

Այնուամենայնիվ, «Բարսան» նույնպես ունի իր հաղթաթղթերը. երիտասարդներն իրենց լավագույն կողմն են ցույց տալիս, իսկ թիմի առաջատարներն աստիճանաբար վերականգնվում են վնասվածքներից և հավաքում են մարզավիճակ:

Երկու թիմերն էլ սիրում են և գիտեն ինչպես հարձակվել, պաշտպանությունում նրանք խաղում են շատ հեռու կատարյալից, ուստի պետք է սպասել շատ գոլեր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս