Թուրքիան Իրաքի հյուսիսում կրկին ռազմական գործողություններ է իրականացնում
Իրաքի հյուսիսային շրջաններում շարունակվում է թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Մագիլ-3» (Pençe-3) ռազմական գործողությունները, որի շրջանակներում հարձակում է իրականացվել Իրաքի Հաֆթանին, ինչպես նաև Գարա շրջանների ուղղությամբ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ գործողությունների հետևանքով Գարայում սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) երեք, իսկ Հաֆթանինում՝ երկու զինյալ:
Թուրքական զինված ուժերի կողմից օգոստոսի 23-ից իրականցվում են «Մագիլ-3» (Pençe-3) անունը կրող ռազմական գործողությունները, որի նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային Սինաթ և Հաֆթանին շրջաններում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետերը: