Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որից հետո պաշտպանները Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրեցին։
Լսելով պաշտպաններին և մեղադրող կողմին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ։
Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին։
Զվարթ Խաչատրյան