Երկու տրանսֆերային պատուհանի համար «Ռեալի» բյուջեն կարող է կազմել 441 միլիոն եվրո
«Ռեալի» ղեկավարությունը քննարկել է ակումբի տրանսֆերային բյուջեն 2019/20 մրցաշրջանի համար:
As-ի համաձայն՝ մադրիդյան թիմն ունի 156 միլիոն եվրո, որը կարող է ծախսել նոր խաղացողների գնման վրա:
Բացի այդ, «Ռեալը» կարող է վարկ վերցնել՝ 285 միլիոն եվրո՝ բարենպաստ պայմաններով և համարժեք տոկոսադրույքով, եթե նրանք ցանկանում են ձեռք բերել լավագույն ֆուտբոլիստներին հաջորդ ամառ:
Այսպիսով, մադրիդյան ակումբի տրանսֆերների ընդհանուր բյուջեն հաջորդ երկու տրանսֆերային պատուհանների համար կարող է կազմել 441 միլիոն:
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» առաջնային նպատակը 2020 թվականի ամռանը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն:
«Ռեալը» կփորձի համոզել Մբապեին նոր պայմանագիր չկնքել ՊՍԺ-ի հետ, ինչը կնշանակի, որ ֆրանսիական ակումբը ստիպված կլինի վաճառել նրան հաջորդ ամռանը:
Բացի այդ, մադրիդյան ակումբը դեռևս մտածում է Նեյմարին ձեռք բերելու մասին:
Սիրարփի Աղաբաբյան