Վիլյա. Արդեն մոռացել եմ վնասվածքի մասին
«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան, ով երեկ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում խփեց 2012թ-ի իր առաջին գնդակը, նշել է, որ արդեն մոռացել է ծանր վնասվածքի մասին:
«Դա ծանր ժամանակահատված էր, շատ ուրախ եմ նորից դաշտ վերադառնալ: Ես արդեն մոռացել եմ վնասվածքիս մասին: Հինգ շաբաթ է մարզվում եմ առանց որևէ սահմանափակումների ու առաջվա պես մարզավիճակ եմ հավաքում, որպեսզի հնարավորինս շատ խաղաժամանակ ստանամ:
Կշարունակեմ նույն կերպ քրտնաջան աշխատել, քանի դեռ չեմ սկսել խաղալ նախկին ուժով»,-Վիլյայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը