Դատախազը և Սեդա Սաֆարյանը միջնորդեցին, որպեսզի դատավորը չփոխի Քոչարյանի խափանման միջոցը

Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որից հետո պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրեցին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարեց, որ իրենց պաշտպանյալը չի կարող խանգարել գործին կամ թաքնվել քննությունից, ուստի պետք է նրա խափանման միջոցը փոխվի։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը դատավորին միջնորդեց, որպեսզի չփոխի Քոչարյանի խափանման միջոցը՝ նշելով, որ  այդ դեպքում գործին խոչընդոտելու մեծ ռիսկեր կառաջանան։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը նույնպես միջնորդեց, որպեսի դատավորը չփոխի Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս