Զուրաբիշվիլին ներում է շնորհել սպանության համար ևս մեկ դատապարտյալի
Օգոստոսին Վրաստանի նախագահի կողմից ներում շնորհվածների թվում եղել է Ասլան Բեժանիձեն, որը պատիժ էր կրում 18-ամյա Դավիթ Օտխմեզուրիի սպանության համար: Այդ մասին հայտնել է Imedi հեռուստաալիքը:
Օտխմեզուրին սպանվել է 2004 թվականի հոկտեմբերին Թբիլիսիի Պեկինի եւ Միցկեւիչի փողոցների հատման վայրում: 12 տարի անց՝ 2016 թվականի մարտին, Բեժանիձեին ձերբակալել են դիտավորյալ սպանության մեղադրանքով: Թեեւ Թբիլիսիի քաղաքային դատարանը, իսկ ավելի ուշ վերաքննիչ դատարանն արդարացրել էին նրան: 2018 թվականին Բեժանիձեին կրկին ձերբակալել են: 2019 թվականի մարտին Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման:
Ներման վերջին ակտը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է օգոստոսի 28-ին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ: Ցուցակ է մտել 34 բանտարկյալ, այդ թվում՝ Ռամազա Դեւաձեն, որը մեղավոր է ճանաչվել 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուկբանյանի սպանության մեջ: Դա իսկական սկանդալ է հարուցել:
Նախագահի այդ արարքը դատապարտել են այդ թվում նաեւ կառավարող կուսակցության անդամներ, իսկ քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել, հաղորդել է Sputnik-ը: