Բաժիններ՝

Ռուսաստանը և Իրանը կկարողանան վճարումներ կատարել առանց SWIFT-ի, հայտարարել են Թեհրանում

Իրանը եւ ՌԴ-ն կարգավորել են կապը վճարումների վերաբերյալ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման իրենց ազգային համակարգերի միջեւ՝ առանց օգտագործելու SWIFT միջբանկային համակարգը: Այդ մասին գրել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարին:

«Ռուսաստանի եւ Իրանի միջ բանկային կապեր են հաստատվել Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ռուսական համակարգի եւ իրանական SEPAM-ի միջոցով, առանց տեղեկատվության փոխանցման SWIFT գլոբալ ֆինանսական համակարգի օգտագործման»,-գործակալությունը մեջբերում է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի խոսքը:

SWIFT-ը տեղեկատվության փոխանցման եւ վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգ է: Դրան միացած են ավելի քան 200 երկրի 10,8 հազարից ավելի խոշորագույն կազմակերպություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս