«Պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է». Մարուքյան

«Մեր քաղաքական ինտուիցիան մեզ հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է, որով նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին։

Ըստ նրա՝ չի բացառվում կուսակցության ստեղծում և այլն։

Է.Մարուքյանը նշեց, որ նորմալ, ջերմ հարաբերություններ է ունեցել Վանեցյանի հետ և, եթե ունենային խորը ինֆորմացիա, իրենք կնախաձեռնեին հրաժարականի պրոցես։

«Մեծ հաշվով, սա մեզ համար անակնկալ է եղել»,- ասաց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ իրենց նախագիծը հունիսին էին ներկայացրել, և չի կարող կապվել Վանեցյանի հրաժարականի հետ։

Կարդացեք նաև

Անդրադառնալով ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարների նշանակման համար մինչ այս գործող պահանջներին, Մարուքյանը նշեց, որ դրանց պատճառով եղել են թեկնածուների սահմանափակ ցանկեր.

«Ինչի՞ եք ամեն օր քննադատում վարչապետին ու իշխանություններին, ասում՝ նախորդ իշխանության թալանչիները նստած չեն։ Էդ ցանկերից ա նշանակել, էլի, որ նստած չեն, որ գոնե էդ ցանկերից նշանակած չլիներ, կարող ա նստած էլ լինեին, չէ՞»։

Տեսանյութեր

Լրահոս