Բաժիններ՝

Անհայտ անձինք Կիևի մերձակայքում հրկիզել են Ուկրանիայի Ազգային բանկի նախկին ղեկավարի տունը

Անհայտ անձինք Կիեւի մերձակայքում հրկիզել են Ուկրաինայի Ազգային բանկի նախկին ղեկավար Վալերիա Գոնտարեւայի տունը: Սեպտեմբերի 17-ին այդ մասին նա հայտնել է «Նովոյե վրեմյա» հրատարակությանը։

Գոնտարեւայի խոսքով՝ Գորենիչի ավանում գտնվող տան վրա հրկիզող խառնուրդով շիշ են նետել ցանկապատի վրայով, ինչի հետեւանքով իր տունն իսպառ այրվել է, այն չի հաջողվել մարել նույնիսկ հրշեջներին: Օգոստոսի վերջին Լոնդոնում, որտեղ այժմ բնակվում է Գոնտարեւան, հետիոտնային անցումում նրան ավտոմեքենա է հարվածել: Նա հայտնվել է հիվանդանոցում, իսկ ոստիկանությունը պարզում է՝ դա ինչ-որ մեկի չար դիտավորությունն է եղել, թե՝ դժբախտ պատահար: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերն անհայտ անձինք բենզին են լցրել եւ հրկիզել նրա հարսի ավտոմոբիլը:

Օգոստոսի 27-ին Կիեւի Պեչորսկի շրջանային դատարանն Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյին թույլատրել է Գոնտարեւայի ուժային կալանաբերումը Ազգային բանկի անդամների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման գործով հարցաքննությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս