Բաժիններ՝

Իտալացի լրագրողն ուղիղ եթերում վիրավորել է Լուկակուին, ինչից հետո ազատվել է աշխատանքից

Իտալացի մարզական լրագրող Լուչիանո Պասիրանին հասարակության կողմից քննադատության է ենթարկվել և հեռացվել է աշխատանքից «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի դեմ ռասիստական ​​մեկնաբանությունից հետո:

TopCalcio24 հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ընթացքում Պասիրանին հայտարարել է հետևյալը. «Եթե խաղի ընթացքում նա դեմ առ դեմ դուրս գա դիմացդ, դու մահացած կընկնես: Կարող ես փրկվել, եթե ունենաս տասը բանան, որպեսզի տաս՝ նա ուտի»:

Այս խոսքերից անմիջապես հետո հեռուստաալիքի տնօրենը եթեր է դուրս եկել և ներողություն է խնդրել իր գործընկերոջ համար: Նա նաև հայտարարել է, որ Պասիրանին հեռացվել է աշխատանքից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս