Բաժիններ՝

Փոխհրաձգություն ղրղզա-տաջիկական սահմանին. կան զոհեր ու տուժածներ

Ղրղըզ սահմանապահ է զոոհվել, եւս վեց զինծառայողներ վիրավորվել սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին ասված է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության՝ սեպտեմբերի 17-ին տարածված հաղորդագրության մեջ: «Երկու զինծառայողների վիճակը գնահատվում է՝ ծանր»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:

Ղրղզստանի վարչապետ Մուհամեդքալի Աբիլգազիեւը սեպտեմբերի 17-ին ժամանել է Տաջիկստանի հետ սահման: Ղրղզական կողմի տվյալների համաձայն՝ սահմանին անսպասելիորեն փոխհրաձգություն ծայր է առել սեպտեմբերի 16-ի երեկոյան: Պատճառը դարձել է Տաջիկստանի քաղաքացիների կողմից օբյեկտի կառուցումը վիճելի հատվածի տարածքում: Տաջիկ զինծառայողները կիրառել են ոչ միայն հրազեն, այլեւ ականանետներ:

Ղրղզստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ ընդհարման հետեւանքով զոհվել է հանրապետության մեկ զինծառայող: Եվս 13 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ վեց սահմանապահ եւ մեկ դեռահաս: Տաջիկստանի ԶԼՄ-ները վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին, նշում են, որ ղրղզ սահմանապահների հետ մարտական ընդհարումների հետեւանքով զոհվել է տաջիկ երեք զինծառայող: Երկու երկրների միջեւ սահմանի երկարությունը կազմում է 970 կիլոմետր: Այսօրվա դրությամբ կողմերը սահմանի անցման գիծը հաստատել են 519 կիլոմետրի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս