Առաջիկայում Ապրիլյանի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվի Յուրի Խաչատուրովը. Ինչ է խոսվել փակ նիստում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ըստ ամենայնի, առաջիկայում խորհրդարանական քննիչ հանձնաժողով կհրավիրեն 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր պատասխանատուներից Յուրի Խաչատուրովին:

Հակառակորդի հնարավոր հարձակման մասին 2016-ի ապրիլին հայկական կողմը տեղյակ եղե՞լ է, թե անակնկալ հարձակում է եղել, եւ միանգամից անցել են պաշտպանության:

Թերթը տեղեկացավ, որ այս կոնկրետ հարցմանը 2016 թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրված ՊՆ աշխատակիցները դռնփակ նիստի ժամանակ պատասխանել են, թե ամեն ինչ արվել է օրենքով: Ասել է թե՝ առայժմ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրված անձինք որեւէ աղմկալի խախտման մասին հանձնաժողովին չեն հայտնել:

Ի դեպ, նկատենք, որ հանձնաժողովն արդեն 4 ամիս է, ինչ ուսումնասիրություն է սկսել, եւ մինչեւ օրս ՊՆ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից որեւէ մեկին չեն կանչել հանձնաժողով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս