Ինչո՞ւ է ապրիլյանի ժամանակ հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլյան պատերազմի խնդիրները վերհանելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը «պարզելն» է` ինչու է հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել:
«Սլաքները դեպ Սերժ Սարգսյա՞նն եք ուղղում, ցանկանում եք «մի գործ» էլ նրա վրա՞ կարել, որպեսզի Ամուլսարի եւ մնացյալ խնդիրների հետ կապված աղմուկը խլացնեք, Փաշինյանի զրոյացվող իմիջը փրկեք, բայց չէ՞ որ ապրիլյան պատերազմը արցախյան երկրորդ մեծ հաղթանակն էր 90-ականների պատերազմից հետո. պատերազմական դաշտի ամեն մի միլիմետրի վրա հարյուր-հազարավոր պատրոններ են մնացած եղել»,- դիմեցինք հանձնաժողվի անդամներից մեկին:
«Գործ կարելու մասին խոսք լինել չի կարող. հանձնաժողովն ամեն ինչ անում է, որպեսզի հավասարակշռված մոտեցումը պահպանվի. այդ պատճառով էլ` Վաղարշակ Հարությունյանի նման փորձառու մեկին ընդգրկեցինք հանձնաժողովի աշխատանքներում։
Այնուհանդերձ, կան նաեւ այդ օրը ռազմական գործողություններն սկսելու հետ կապված ինչ-ինչ հարցեր, որ պետք է պարզել, որպեսզի նախադեպը կրկնություն չունենա»,- ասաց հանձնաժողովականը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: