Բաժիններ՝

Ջորջ Միլլերը պլանավորում է «Խելահեղ Մաքսը» ֆիլմաշարի երկու ֆիլմ նկարահանել

Ջորջ Միլլերը՝ «Խելահեղ Մաքսը» ֆիլմաշարի ռեժիսորը, պլանավորում է նկարահանել երկու կինոնկար՝ շարունակելով ֆրանշիզան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կինոպրոդյուսեր Իեն Սմիթը Սանկտ Պետերբուրգի 43-րդ սինեպոզիումի շրջանակներում:

Իեն Սմիթը հանդես է եկել որպես «Խելահեղ Մաքսը. ցասման ճանապարհը», «Հինգերորդ էլեմենտ», «Շատրվան», «Մարդու զավակ» եւ մի շարք այլ կինոնկարների համապրոդյուսեր, որոնք միջազգային ճանաչում են ստացել:

«Ջորջ Միլլերը պլանավորում է եւս երկու ֆիլմ նկարահանել «Խելահեղ Մաքսի» կինոաշխարհի վերաբերյալ: Այդ կինոնկարներում ռեժիսորը պլանավորում է հարգանքի տուրք մատուցել համր կինոյի դարաշրջանին, ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Բասթեր Քիթոնի ժամանակներին»,-ասել է նա:

«Խելահեղ Մաքսը» հայտնի ֆիլմաշարի առաջին ֆիլմը մարտաֆիլմ է, որը պատմում է աշխարհի մասին ապոկալիպսիսից հետո. այն էկրան է բարձրացել 1979 թվականին: Կինոնկարում գլխավոր դերը խաղացել է Մել Գիբսոնը:

1981 թվականին թողարկվել է երկրորդ կինոնկարը՝ «Խելահեղ Մաքս 2. Ճանապարհի մարտիկը», 1985 թվականին՝ «Խելահեղ Մաքս 3. ամպրոպի գմբեթի ներքո» ժապավենը եւ 2015 թվականին՝ «Խելահեղ Մաքս. ցասման ճանապարհը», որտեղ գլխավոր դերը խաղացել է արդեն Թոմ Հարդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս