Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա Կաթողիկոսին՝ մոր մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, խոր ցավով տեղեկացա Ձեր մայրիկի՝ տիկին Լուսինի մահվան մասին։ Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է ազգային արժեքներն ու հայ ընտանիքի ավանդույթները։ Վեհափառ Տեր, դրա վառ վկայությունն է Սփյուռքում հայապահպանությանը, ազգային ինքնության ու մշակութային արժեքների ամրապնդմանը միտված Ձեր գործունեությունը։

Վեհափառ Տեր, կիսում եմ Ձեր անդառնալի վիշտը եւ սգում Ձեր կորուստը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս