Բաժիններ՝

Երևանում 4 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ

Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում 4 ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 15-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ռոման Հ.), «BMW» (վարորդ՝ Գոռ Մ.), «Mercedes Sprinter» (վարորդ՝ Գագիկ Կ.) և «Infiniti» (վարորդ՝ Էմիլ Ա.) մակնիշների ավտոմեքենաները. կա 6 տուժած:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ ուղևորները՝ 2003 թ. ծնված Հենրի Ա.-ն և 2012 թ. ծնված Հայկ Ա.-ն, հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս