Բաժիններ՝

«Ֆեդերացիան աշխատում է, որպեսզի Ֆաթին խաղա մեր թիմում». Իսպանիայի հավաքականի մարզիչ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն կիսել է իր կարծիքը «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆաթիի մասին և խոսել է Իսպանիայի հավաքականի կազմում նրա ելույթների հնարավորության մասին:

«Սա հարց է, որը ես չեմ լուծում: Ֆուտբոլի ֆեդերացիայի մարդիկ աշխատում են, որպեսզի Ֆաթին հանդես գա Իսպանիայի հավաքականի կազմում: Այնուհետև դա կլինի խաղացողի որոշումը:

Ֆեդերացիան աշխատում է, որպեսզի լավագույն խաղացողներն ընդգրկվեն ազգային հավաքականում: Ֆաթին ուրախություն է «Բարսելոնայի» համար՝ խաղացող, ով ավարտել է Լա Մասիան: Պետք է հանգիստ մնանք և հուսանք, որ կկարողանանք նրան ձեռք բերել»,- ասել է Մորենոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս