«Ես ցանկանում եմ տեսնել Մոուրինիոյին «Բարսելոնայում»: Նա ֆուտբոլի աշխարհի լավագույն մարդկանցից մեկն է». Էտո’Օ
«Բարսելոնայի» նախկին խաղացող Սամուել Էտո’Օն կիսել է իր կարծիքը «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի վերաբերյալ:
38-ամյա հարձակվողն աշխատել է պորտուգալացու գլխավորությամբ «Չելսիում» և «Ինտերում»:
«Հոգնել եմ ապացուցելով, որ Մոուրինիոն ֆուտբոլի աշխարհի լավագույն մարդկանցից մեկն է: Ես ավարտեցի իմ կարիերան և նա առաջինն էր, ով ինձ հաղորդագրություն ուղարկեց:
Մոուրինիոն արժանի է հարգանքի: Մենք բոլորս պայքարում էինք նրա համար: Մենք պատրաստ էինք սպանել նրա համար:
Լավ կլինի, եթե Մոուրինիոն վերադառնա «Բարսելոնա»: Ես կցանկանայի խնդրել նրան ղեկավարել «Մալյորկան»: Նրան դուր կգար այնտեղ, դա Իսպանիայի լավագույն քաղաքն է: Բայց ես ուզում եմ նրան ավելի շատ տեսնել «Բարսայում»»,- ասել է Էտո’Օն:
Սիրարփի Աղաբաբյան