Բաժիններ՝

Ֆալկաո. Ես երջանիկ եմ Ատլետիկոյում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ ցանկանում է մնալ թիմի  հետ ու օգնել հաջողությունների հասնել թե առաջնությունում, թե ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում:

«Անցած տարին շատ դրական էր, քանի որ ես քայլ առաջ կատարեցի իմ կարիերայում` տեղափոխվելով իսպանական Լա լիգա: Այստեղ ես երջանիկ եմ ու հուսով եմ` հաջորդ տարի էլ ավելի լավ կլինի:

Մեր անցած արշավի ընթացքում կատարած աշխատանքը մեզ կօգնի հաջողություններ ունենալ: Խաղից խաղ մենք առաջ կգնանք այս մրցաշրջանում` սկսած «Լևանտեի» հետ մրցավեճից:

Ինչպես նաև մեզ է սպասվում ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունը «Չելսիի» հետ, որին հիանալի մարզավիճակում ենք մոտենում: Այս տիտղոսը մեծ հեղինակություն է խաղացողի համար:

Անցած տարի ես չհասցրի խաղալ «Պորտուի» դեմ և «Չելսիի»  հետ խաղում կօգտագործեմ իմ հնարավորությունը»,-26-ամյա Ֆալկաոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս