6 բան, որ վարսավիրները երբեք չեն ասում, բայց կարևոր է իմանալ
ELLE-ը ներկայացնում է կարևոր խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են գեղեցիկ սանրվածք ունենալ:
1. Պետք չէ վարսերը ամեն 6 շաբաթը մեկ կտրել, եթե ցանկանում եք երկար ու առողջ սանրվածք ունենալ
«Դուք չեք աճեցնի իսկապես երկար գանգուրներ, եթե հաճախ կտրեք վարսերը: Պարզապես պետք է մազերը առողջ վիճակում պահել. հոգ տանել վարսերի ծայրերի մասին և կտրել տարին 2 անգամ: Հավատացեք՝ դա բավարար է» (Ժյուստին Մարջան, ոճաբան, ով աշխատել է Նյու Յորքի նորաձության շաբաթում):
2. Միշտ հետևեք այն աստղերին, որոնց վարսերի որակը և գույնը նման է Ձեր վարսերին: Եթե ընտրված սանրվածքները նրանց սազում են, ապա, ամենայն հավանականությամբ, Ձեզ նույնպես կսազեն: Այսպիսի խորհուրդ է տալիս թագուհի Ռանիայի և Կլաուդիա Շիֆերի ոճաբանը՝ Էլիոզ Չանգը:
3. Երբեք կտրուկ փոփոխություններ մի արեք, կերպարը փոխեք աստիճաբանար
Թագուհի Ռանիայի և Կլաուդիա Շիֆերի ոճաբանը՝ Էլիոզ Չանգը, խորհուրդ է տալիս կերպարը արագ չփոխել, քանի որ «հին սանրվածքին վերադառնալը կարող է ամիսներ, երբեմն անգամ տարիներ տևել»:
4. Գույնը, որի մասին երազում եք, երբեք չի ստացվի մեկ ներկումով
«Բնական թխահերը երբեք չի ստանա վարսերի այնպիսի բաց երանգ, ինչպես բնական շիկահերը: Սա կանոն է, որի հետ չենք կարող վիճել: Ցանկալին գույնին մոտենալու համար իրատես եղեք և ժամանակ տվեք վարսահարդարին». (Դիազ ՝ Նյու Յորքի հայտնի սրահի վարպետ):
5. Միշտ ցույց տվեք լուսանկարներ՝ ինչ է Ձեզ դուրս գալիս և ինչ դուր չի գալիս
Որպեսզի Ձեր վարսահարդարը հասկանա՝ ինչ արդյունք եք ցանկանում ստանալ, նրան ցույց տվեք լուսանկարներ՝ վիզուալ բացատրելու համար, թե ինչն է Ձեզ դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ:
6. Գտեք Ձեր վարսահարդարին
«Խոսեք վարսահարդարի հետ և վերլուծեք՝ արդյո՞ք դուր է գալիս նա Ձեզ որպես մարդ: Կարևոր է, որպեսզի նա լսի և հասկանա Ձեզ». Էլիոզ Չանգ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը