«Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է». Հրանտ Բագրատյան

«Պուտինը, այո, չի թաքցնում, որ ունի ընկերական հարաբերություններ Քոչարյանի հետ, բայց ինքն ուզում է ասել՝ ախպեր, ինչո՞ւ եք մարդուն փակել, դատեք, դատական պրոցես սկսեք, տեսեք՝ մեղավոր է, թե չէ: Դուք վերցրել եք մի թեզ, որն իր կարծիքով և շատերի կարծիքով կասկածելի է, և փակել եք դեռ մինչև դատը սկսելը»,- «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ «Պուտինը պարզապես պայքարում է Արևմուտքի ազդեցության վրա»:

«Արևմուտքն էլ չի ուզում Քոչարյանին տեսնել ազատ, որովհետև Քոչարյանին համարում է պրոռուսական քաղաքական գործիչ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

«Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է, այստեղ ես քրեական տարր չեմ տեսնում: Դե եթե քաղաքական պրոցես է, ապա Ռուսաստանը կպատասխանի շատ շռնդալից՝ կասի՝ ընկել ես Արևմուտքի խելքի՞ն»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ իշխանությունները հաշվարկներ անել չգիտեն և այս ամենի հետևանքները ևս չեն հաշվարկում:

Մանրամասները՝ տեսանյութում

Մարտի 1-ը զուտ քաղաքական պրոցես է.Հրանտ Բագրատյան

Պուտինն ասում է՝ ինչու՞ եք մարդուն փակել մինչ դատը սկսելը. ԳնահատականՄեզ կարող եք միանալ նաև Telegram-ում՝ https://t.me/YerevanTodaynews

Gepostet von Yerevan.Today am Freitag, 13. September 2019

Տեսանյութեր

Լրահոս