Բաժիններ՝

Արոնյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում:

Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլու նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Չինաստանից Դին Լիժենի հետ:

Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը և Փաշիկյանն արդեն իսկ լքել են պայքարը:

Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս