Բաժիններ՝

Զինված խմբի պարագլուխն ազատ արձակվեց 1 միլիոն դրամ գրավի դիմաց

Նոր Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ նշյալ գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար՝ ներկայացվում է Արթուր Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Քրեական գործը դատարանում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս