Բաժիններ՝

ՊՍԺ-ի երկրպագուները կարող են բոյկոտել «Ռեալի» դեմ հանդիպումը

ՊՍԺ-ի և ակումբի երկրպագուների միջև լարվածությունն աճում է:

Չորեքշաբթի Collectif Ultra Paris երկրպագուական ճամբարը հանդիպել է փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ`քննարկելու հարձակվող Նեյմարի առաջիկա վերադարձը:

27-ամյա բրազիլացին բաց է թողել ՊՍԺ-ի հանդիպումները, նախքան տրանսֆերային պատուհանը փակելը` ապագայի վերաբերյալ անորոշության պատճառով:

Փարիզյան ակումբը հայտնել է, որ Նեյմարը պետք է խաղա ԱՊԼ-ի 5-րդ տուրի՝ «Ստրասբուրգի» դեմ խաղում: Ճամբարի  ներկայացուցիչները պատասխանել են, որ իրենք մտադիր են թշնամաբար արտահայտել իրենց դժգոհությունը Նեյմարի  ամառային պատմությունից հետո: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ամեն կերպ փորձում էր հեռանալ թիմից:

Ուլտրասը բացատրել է, որ նրանք դրոշներ կտեղադրեն Նեյմարի դեմ: ՊՍԺ-ն զսպվածություն է խնդրել և բացատրել է, որ թույլ չի տա նման պաստառներ տեղադրել մարզադաշտում:

Այս խոսակցությունից հետո կողմերի միջև լարվածությունն աճել է:  Ճամբարի ներկայացուցիչներն իրենց որոշման մասին կհայտարարեն մինչև շաբաթ առավոտ:

Ուլտրասը քննարկում է մի քանի միջոցներ, մասնավորապես, նրանք կարող են բոյկոտել «Ստրասբուրգի» և, հավանաբար, նույնիսկ «Ռեալի» դեմ խաղը՝ Չեմպիոնների լիգայում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս