«Ոչ մի պատճառ չկար ինձ «Բարսելոնայից» հեռացնելու համար». Ալենյա
«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան դժգոհություն է հայտնել խաղային պրակտիկայի քանակից:
«Անգամ մեկ պատճառ չկար՝ առաջին տուրից հետո ինձ խաղադաշտ դուրս չբերելու համար: Ոչ մի պատճառ չկար ինձ «Բարսելոնայից» հեռացնելու համար:
Ոչ մի խաղացողի դուր չի գալիս դա: Այս որոշումը կայացրել է մարզչական շտաբը: Իհարկե, սա ազդում է խաղացողի վրա:
Ես հավատում եմ, որ ես արժանի եմ մեկնարկային կազմում տեղ վաստակելուն: Բոլորը, ովքեր թիմի կազմում են, կարևոր են:
Վստահ եմ, որ կարող եմ շտկել իրավիճակը»,- ասել է Ալենյան RAC1-ին:
Կատալոնական ակումբի 21-ամյա սանը մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ Լա Լիգայի առաջին տուրի «Ատլետիկի» հետ խաղում (0:1) և փոխարինվեց ընդմիջման ժամանակ: Դրանից հետո նա խաղադաշտում չի հայտնվել:
Սիրարփի Աղաբաբյան