Բաժիններ՝

«2023 թվականի ընտրություններին անհնար է, որ կրկին ընտրվի Ռեջեփ Թայիփ Էրդողանը». Աքշեներ

Թուրքական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ 2023 թվականի ընտրություններին անհնար է, որ կրկին ընտրվի Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս մասին հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:

Աքշեները նախ անդրադարձել է ընդդիմադիր, քեմալական Հանրապետա-ժողովրդական կուսակցության հետ՝ որպես մեկ դաշինք համագործակցության շարունակականությանը և հայտնել, որ դա կախված է քաղաքական հետագա զարգացումներից:

Ապա նա նշել է, որ չնայած դեռևս հայտնի չեն 2023 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուների անունները, սակայն Էրդողանն ինքն էլ է տեսնում, որ մեծ դժվարությունների առաջ է կանգնելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս