Բաժիններ՝

Ճապոնիայում 100-ից բարձր տարիքի մարդկանց թիվը գերազանցել է 70.000-ի նշագիծը

Ճապոնիայում 100-ից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել է 70 հազարի նշագիծը: Այդ մասին հայտարարել է առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը:

Նշվում է, որ 100 կամ ավելի բարձր տարիքի մարդկանց թիվը Ճապոնիայում ավելանում է 49-րդ տարին անընդմեջ եւ հասել է 71 հազար 238-ի նշագծին: Գերատեսչության տվյալներով՝ այս ցուցանիշով կանայք զգալիորեն գերազանցում են տղամարդկանց. նրանց բաժին է ընկնում այդ տարիքային կատեգորիայի մարդկանց 88,1 տոկոսը: Այսպես, 100 կամ ավելի բարձր տարիքի կանանց թիվն այժմ Ճապոնիայում կազմում է 62 հազար 775, իսկ տղամարդկանցը՝ ընդամենը 8463:

Ճապոնիայի ամենատարեց կինը՝ Ֆուկոուկա պրեֆեկտուրայի Կանե Տանակա անունով 116-ամյա բնակչուհին, ըստ Գիննեսի ռեկորդների գրքի, կրում է նաեւ մոլորակի ամենածեր մարդու տիտղոսը: Ճապոնիայի ամենատարեց տղամարդը Նիիգատա պրեֆեկտուրայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս