«Իմ քայլում» ներքին խլրտոցներն անկառավարելի են. առաջիկայում մանդատ վայր դնողների շարքերը համալրվելու են. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլում» իրավիճակը նախանձելի չէ։ Մեր տեղեկություններով, առաջիկայում մանդատ վայր դնողների շարքերը համալրվելու են, սակայն շատ հնարավոր է, որ մեծ թիվ կազմեն խմբակցությունից հեռացող, բայց մանդատ պահպանողները։ Ամուլսարի թեման հիմնական պատճառներից մեկն է, սակայն ոչ միակը։

Հայտնի է, որ Փաշինյանի թիմում բազմաթիվ թեւեր կան, որոնք միմյանց տանել չեն կարողանում, ու երբ պահը հասունանա, վայրկյան իսկ չեն վարանի ոչնչացնելու իրար։ Այսօր արդեն խմբակցության նիստերին որոշ պատգամավորների չեն հրավիրում, քանի որ նրանց համարում են «ականներ», որոնք ապահովում են տեղեկատվական արտահոսքեր։

Նույն տեղեկություններով, մեծ է հավանականությունը, որ խմբակցությունից առանձնանա մի թեւ եւ առանձին գործունեություն ծավալի։

Իրազեկները պնդում են, որ ներքին խլրտոցներն արդեն անկառավարելի են, ու Փաշինյանը չի կարողանա սանձել սեփական թիմի ըմբոստներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս