«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցությունների սենյակը նորոգել էր սպանված քրեական հեղինակությունը. Մեծ աղմուկ է սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նոր աղմուկ է բարձրանում: Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում:
Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իր ընկերոջ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեի գումարներ են դուրս գրել:
«Ժողովուրդ» թերթը կալանավայրում տարածված տեղեկությունները փորձեց ճշտել «Նուբերաշեն» ՔԿՀ ներկայիս պետ Սամվել Մկրտչյանից, ով ասաց. «Վերջին անգամ վերանորոգվել են 2010, 2015 եւ 2017 թվականերին, ընթացիկ վերանորոգումներ է արվել: Իմ օրոք եւ, բնական է, ինձանից առաջ ով է արել` ես չգիտեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: