Բաժիններ՝

Մի խումբ երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ. մեկ անձ կալանավորվել է

Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։

Վնասվածքը որովայնին էր, թափանցող։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում։

Մի խումբ երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Շուտով պարզվեց նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ 16-ամյա երիտասարդը բաժին բերվելուց հետո ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 9-ին դատարանի որոշմամաբ կալանավորվեց։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս