Բաժիններ՝

Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց Ամուլսարի հետ կապված ստուգումներ անցկացնելու իրենց առաջարկը

Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարությանն առաջարկել է տեսչական մարմնին հանձնարարել ստուգումներ անցկացնել Ամուլսարի հետ կապված, որոնք կստուգեն ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչելու հիմքերի առկայությունը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Եթե խախտումներ հայտնաբերվեն, տրվում է ժամանակ խախտումները վերացնելու համար։ Եթե խախտումների վերացումը ենթադրում է նախագծի փոփոխություն, դա ենթադրում է նոր ՇՄԱԳ, իսկ եթե տրվում է ժամկետը, բայց այնպիսի խախտումներ են, որ հնարավոր չէ ուղղել, ապա կրկին ՇՄԱԳ-ի ուժը կորցրած է ճանաչվում»,- ասաց Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ այս պահին Ամուլսարում շինարարական աշխատանքների մեկնարկի մասին որևէ խոսք չկա

«Վարչապետի հայտարարության մեջ նշված է, որ շինարարությունը կարող է մեկնարկել 2020թ. մայիսից միայն, իսկ հանքի բացման աշխատանքները 2020թ. վերջից միայն: Այս պահին շինարարական աշխատանքների մեկնարկի մասին խոսք չկա»,- նշեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով հայտնել է, որ դիրքորոշումը պետք է լինի բացառապես իրավական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս