2 տարեկան երեխան գիտակցության է եկել
Սանիտարական ուղղաթիռով Գեղարքունիքի մարզից Մարտունու ԲԿ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բ/հ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, որի մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն:
«Ըստ հարազատների՝ նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում առաջին օգնությունը ստացել է Մարտունու բ/կ-ում, այնուհետև տեղափոխվել՝ Երևան:
168.am-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից տեղեկացավ, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ստանալով համապատասխան բուժօգնություն: Երեխան այսօր գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: Նա գտնվում է նյարդավիրաբուժական բաժանմունքում:
Հարցին՝ ի՞նչ առողջական խնդրի հետևանքով են այդ ցնցումները, պատասխանեցին, որ դեռ հետազոտություններ պետք է անցկացնեն: Դեռ հստակ ախտորոշում չկա:
ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ