Թուրքական և բրիտանական ռազմարդյունաբերական ընկերությունները համագործակցության պայմանագիր են ստորագրել

Լոնդոնում մեկնարկած «DSEI 2019» Միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ թուրքական «Anova», «UNIDEF»  և բրիտանական «AEI Systems» ռազմարդյունաբերական ընկերությունները համագործակցության պայմանագիր են  ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել  Թուրքիայի նախագահականին կից ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Թուրքական և բրիտանական ընկերություններն այսուհետև կհամագործակցեն «AEI»-ի կողմից նախագծվող և արտադրվող բոլոր հրանոթային համակարգերի ենթահամակարգերի նախագծման, մշակման և արտադրության գործում։ Ընկերությունները նախկինում էլ էին համագործակցում, բայց անհամեմատ ավելի սահմանափակ շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս