Բաժիններ՝

Կրեմլն արձագանքել է Բոլթոնի պաշտոնանկությանը

Կրեմլում չեն կարծում, որ ազգային անվտագության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնից Ջոն Բոլթոնի հրաժարականը կարող է ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դա ամերիկացիների ներքին գործն է, մենք չենք պատրաստվում միջամտել այդ գործերին, երբեք չենք միջամտել եւ չենք պատրաստվում միջամտել այժմ»,- լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:- Չենք կարծում, թե որեւէ առանձին վերցված, նույնիսկ այդքան բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը կամ պաշտոնաթողությունը կարող է լրջորեն ազդել ամերիկյան արտաքին քաղաքականության վերանայման վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս