Տիգրան Սարգսյանը դասախոսությամբ հանդես կգա Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարանում
Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարանում սեպտեմբերի 26-ին դասախոսություն կկարդա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դասախոսությունը նվիրված կլինի Եվրասիական տնտեսական միության 5-ամյա գործունեության և ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության արդյունքների ամփոփմանը:
Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը կխոսի Միության նպատակների մասին, միջազգային համագործակցության ձևաչափերի և մոտակա առաջադրանքների մասին:
Միջոցառմանը հրավիրված են Ղրղզա-ռուսական Սլավոնական համալսարան ասպիրանտները, համալսարանի, պրոֆեսորադասախոսական ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրների և եվրասիական ինտեգրացիայով հետաքրքրված երրորդ երկրների ուսումնական հաստատությունների անձնակազմեր: