Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի ներքին խնդիրն է. ՌԴ դեսպան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կարծիքով`Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի ներքին խնդիրն է:
«Ինչքանով ես հականում եմ` որևէ մեկի մոտ չկա կասկած, որ հարցը պետք է լուծվի հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Չպետք է տուժի թե Հայաստանի գործարար համբավը, թե շրջակա միջավայրը: Կարծում եմ, դա Հայաստանի ներքին խնդիրն է և Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը բավականին իմաստուն են, որպեսզի կայացնեն ճիշտ որոշում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում իր ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ: