«Մնում է հավատալ, որ այս ամենի գլխավոր դերակատարը փաստորեն հայտնի «ծակ պրոֆեսորն» է՝ խորհրդի 7 անդամի հետ միասին»

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Երևանի դատարանից ստացա արդեն օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հերքվում է, որ անցյալ տարի ես համացանցում վիրավորել եմ Վ.Գայֆեջյանին: Նա հայց էր ներկայացրել իմ դեմ իր պատիվը և արժանապատվությունը վիրավորելու հիմքով՝ ուզում էր ինձանից 1 միլիոն դրամ:

Միաժամանակ նրա անունից ինչ-որ մեկը նմանատիպ բողոք էր ներկայացրել Փաստաբանների պալատին և պահանջում էր ինձ զրկել արտոնագրից: Պալատի խորհուրդը՝ Արայիկ Ղազարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց այդ հիմքով ինձ զրկել փաստաբանական արտոնագրից:

Այսինքն՝ դատարանը գտել է, որ ես ոչ մեկին չեմ վիրավորել, խորհուրդը գտել է, որ վիրավորել եմ և կայացրել է այդ ծիծաղելի որոշումը: Պալատի նախագահ Զոհրաբյանը, ով իմ համոզմամբ, այս անհաջող կինոյի սցենարիստն է և ռեժիսորը, այս տարի հունիսին, իմ ներկայությամբ Ազգային ժողովում պյուղատոսյան եղանակով լվացել է ձեռքերը, հերքել է իր մասնակցությունն այս ամենին ու պնդել, որ ինքը դեմ է եղել ինձ արտոնագրից զրկելուն:

Մնում է հավատալ, որ այս ամենի գլխավոր դերակատարը փաստորեն հայտնի «ծակ պրոֆեսորն» է՝ խորհրդի 7 անդամի հետ միասին: Արտոնագրի դադարեցման որոշման դեմ գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, ժամը 17.00՝ Աջափնյակի նստավայրում»:

Այսօր Երևանի դատարանից ստացա արդեն օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հերքվում է, որ անցյալ տարի ես համացանցում…

Gepostet von Tigran Atanesyan am Mittwoch, 11. September 2019

Տեսանյութեր

Լրահոս