Բաժիններ՝

Մեքենայից, խանութներից գողություններ էր արել ու բռնվել

Օրերս ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 44-ամյա մի բնակիչ Դավթաշենի վարչական տարածքում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո սեպտեմբերի 9-ին կասկածվողը ոստիկանություն հրավիրվեց:

Պարզվեց, որ նա սեպտեմբերի 5-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայից հայելի է հափշտակել, նույն օրը վարչական շրջանի հանրախանութներից մեկից` ոգելից խմիչքներ: Հաջորդ օրը մեկ այլ խանութից դարձյալ խմիչք էր գողացել:

44-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել, թե ինչպես է կատարել գաղտնի հափշտակությունները, որտեղ թաքցրել գողոնը:
Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս