Բաժիններ՝

Իլինոյսում բեռնատար գնացքը դուրս է ընկել ռելսերից. Associated Press

ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում դյուրավառ նյութեր փոխադրող բեռնատար գնացքը դուրս է ընկել ռելսերից ու բռնկվել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ սաստիկ հրդեհի եւ այն երկյուղների պատճառով, որ այրվող շարժակազմից ծուխը կարող է վտանգավոր լինել բնակիչների համար, տեղական իշխանությունները տարհանել են երեք դպրոց: Մինչդեռ Union Pacific փոխադրող ընկերությունը հավաստիացնում է, որ ծուխը վտանգավոր չի եղել: Նրա ներկայացուցիչների տվյալներով՝ այրված վագոն-ցիստեռնում բռնկման պահին եղել է նյութ, որն օգտագործվում է որպես լուծիչ: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է Life-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս