Բաժիններ՝

Թրամփը երկարաձգել է «ընտրություններին օտարերկրյա միջամտության» համար սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է, որ ընտրություններին օտարերկրյա միջամտության կամ դրանց նակատմամբ հասարակական վստահության խախտման սպառնալիքի պատճառով երկրում սահմանված արտակարգ դրությունը կգործի նաեւ 2019 թվականի սեպտեմբերի 12-ից հետո:

«Թեեւ չեն եղել այն բանի ոչ մի կարգի ապացույցներ, որ օտարերկրյա տերությունը փոխել է արդյունքները կամ ձայների հաշվումը Միացյալ Նահանգներում կայացած ցանկացած ընտրություններում, օտարերկրյա տերությունները պատմականորեն ձգտել են օգտագործել Ամերիկայի ազատ եւ բաց քաղաքական համակարգը»,- ասված է նախագահի՝ Կոնգրեսին հղած հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Սպիտակ տունը: Նշվում է, որ թվային տեխնոլոգիաների տարածման պատճառով օտարերկրյա միջամտության մասշտաբն ու ինտենսիվությունն աճել են:

Միջամտության համար պատժամիջոցների մասին կատարողական հրամանագիրն ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ամենամյա երկարաձգման հնարավորությամբ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս