Արման Փաշիկյանը պարտությամբ մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությունում
Ռուսական Խանտի Մանսիսկ քաղաքում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը պարտություն կրեց:
Փաշիկյանի առաջին մրցակիցը Ֆիրուզա Ալիռեզան է, ով մեկնարկային պարտիայում մրցում էր սպիտակ խաղաքարերով: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սերգեյ Մովսեսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Արոնյանը և Հովհաննիսյանը դեռևս շարունակում են պարտիաները:
Աշխարհի Գավաթի խաղարկությունմ անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:
Աշխարհի գործող գավաթակիրը Լևոն Արոնյանն է: