Թուրքիայում իշխող ԱԶԿ-ը զիջել է առաջատար կուսակցության իր դիրքերը
Թուրքական «Ավրասիա» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է թուրքական քաղաքական կուսակցությունների հանրային վարկանիշի վերաբերյալ կատարված վերջին հետազոտությունները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջատարի իր դիրքը զիջել է քեմալական Հանրապետա-ժողովրդական կուսակցությանը:
Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Հետազոտությունները կատարվել են սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ հրապարակված տվյալների՝ ԱԶԿ և ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքին աջակցում է ընտրողների 43-45 տոկոսը: Այս երկու կուսակցությունները գտնվում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականներում:
Օզքիրազը իշխող ԱԶԿ-ի համար այս հետընթացի պատճառներից է համարում կոռուպցիայի և տնտեսական ճգնաժամի փոխկապակցված լինելու հանգամանքը, երկրում հաստատված փախստականների գործոնը, գործազրկությունը, Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները և այլն:
Չորրորդը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է, իսկ հինգերորդը՝ «Լավ» կուսակցությունը: