Բուլդոգը և փոքրիկը փորձել են մագլցել բարձր բազմոցի վրա և ծիծաղեցրել են Ցանցը
Բազմոցը նվաճելը դյուրին խնդիր չէ, հատկապես, եթե չափազանց կարճլիկ ոտիկներ ունես: Կադրերում ցուցադրված է, թե ինչպես են բարձր բազմոցի մոտ կանգնել բուլդոգը եւ վարդագույն զգեստով ու փամփերսով փոքրիկ աղջիկը։
Սկզբում կահույքի բարձունքը նվաճել է փորձում շունը, իսկ փոքրիկն ուշադիր նրան է նայում, ասես ուշադրության է առնում բոլոր սխալները: Երբ կենդանին դադար է տալիս, աղջիկն է փորձում մագլցել բազմոցի վրա: Ցավոք, ո՛չ շունը, ո՛չ փոքրիկը չկարողացան հայտնվել բազմոցի վրա, բայց իրենց զվարճալի փորձերով տեսանյութի հարյուր հազարավոր դիտումներ են հավաքել: