Դե Խեան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագրի կնքմանը
Դարպասապահ Դավիդ դե Խեան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագրի կնքմանը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Իսպանացու աշխատավարձը կկազմի շաբաթական մոտ 290 հազար ֆունտ, գրեթե նույնքան, որքան վաստակում է ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբան:
Հաղորդվում է, որ առաջիկայում կողմերը կստորագրեն պայմանագիրը, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին:
28-ամյա դարպասապահը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2011 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը